Արդյունավետ դիմակ, որը կօգնի գունաբացել մաշկն ու ազատվել պիգմենտային հետքերից

Մաշկը գունաբացելու և պիգմենտային հետքերից ազատվելու համար մարդիկ հաճախ մեծ գումարներ ու ժամանակ են վատնում՝ երբեմն անգամ չհասնելով ցանկալի արդյունքին: Ընդ որում, տարատեսակ քսուքներն ու կոսմետիկ պրոցեդուրաները ոչ միայն անարդյունավետ են լինում, այլև հաճախ առաջացնում են կողմնակի բարդություններ՝ էլ ավելի վատացնելով վիճակը:

Բարեբախտաբար կան շատ պարզ ու հասանելի պրոցեդուրաներ, որոնք կարճ ժամանակում կգունաբացեն մաշկն ու կազատեն պիգմենտային գունակներից՝ առանց կողմնակի խնդիրներ առաջացնելու:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի դիմակ, որը կօգնի գունաբացել մաշկը շատ կարճ ժամանակում:

Դիմակի համար անհրաժեշտ բաղադրիչներն են.

2 գդալ կաթ (յուղազրկված),

1 գդալ ալյուր (ցորենի կամ եգիպտացորենի),

½ կիտրոնի հյութ:

Օգտագործման եղանակը.

Բոլոր բաղադրիչները խառնել, որպեսզի ստացվի սպիտակ մածուցիկ զանգված, այնուհետև քսել այն դեմքի մաքուր մաշկին: Դիմակը հարկավոր է քսել շրջանաձև շարժումներով և թողնել 15 րոպե կամ մինչև այն չորանա: Չորանալուց հետո դիմակը կարելի է մաքրել բամբակյա սկավառակով կամ լվանալ դեմքը մեծ քանակությամբ ջրով:

Հարկավոր է հիշել, որ արևի ճառագայթների ազդեցության հետևանքով կիտրոնը կարող է մաշկի պիգմենտացիայի պատճառ դառնալ ու հետքեր առաջացնել, ուստի այս դիմակը խորհուրդ է տրվում օգտագործել երեկոյան՝ քնելուց կես ժամ առաջ:

Դիմակը մատներով քսելու դեպքում ձեռքերը հարկավոր է լավ լվանալ, քանի որ դեմքի մաշկը շատ զգայուն է: Հակառակ դեպքում կարելի է օգտագործել դիմահարդարման համար նախատեսված հատուկ վրձին:

Դիմակը քսելիս հարկավոր է խուսափել աչքերին շատ մոտ մաշկից, քանի որ այդ հատվածի մաշկը շատ զգայուն է, և կիտրոնը կարող է գրգռման պատճառ դառնալ:

Այս դիմակը կարելի է օգտագործել շաբաթական մեկ անգամ: Այն հիանալի արդյունք կտա առաջին իսկ գործածությունից հետո, սակայն անհրաժեշտության դեպքում կարելի է պարբերաբար կիրառել այն:

Share This