ԲՆական արդյունավետ դիմակներ՝ մաշկը սնուցելու և թեփոտվածությունից ազատվելու համար

Դեմքի մաշկի թեփոտումը կարող է պայմանավորված լինել տարբեր պատճառներով: Հաճախ սա պայմանավորված է լինում A և B2 վիտամինների պակասով: Այս դեպքում խնդիրը կարելի է լուծել լիարժեք սննդակարգի օգնությամբ, սակայն եթե թեփոտվածությունն ուղեկցվում է ուժեղ քորով, ապա հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը, քանի որ սա կարող է լինել առողջական խնդիրների ախտանշան:

Այնուամենայնիվ՝ մաշկի թեփոտվածությունը բավական տհաճ խնդիր է, որից հարկավոր է շտապ ազավել, ինչը երբեմն բավական բարդ է լինում: Սակայն կան շատ արդյունավետ բնական միոջոցներ, որոնք կօգնեն վերականգնել մաշկը՝ առանց առողջությանը վնաս հասցնելու:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը: Այս դիմակները կսնուցեն ու կխոնավեցնեն մաշկը՝ տալով անհրաժեշտ նյութերը թեփոտվածությունից ազատվելու համար:

 

·        ½ խնձորը քերիչով մանրացնել, ավելացնել 1 ճ.գ. յուղոտ սերուցք, այնուհետև լավ խառնել և ստացված զանգվածը քսել դեմքի մաշկին: Դիմակը հարկավոր է թողնել 15 րոպե:

 

·        Հիանալի միջոց է նաև բանանով դիմակը: Պարզապես հարկավոր է այն տրորել ու խյուս դարձնել, քսել մաշկին և թողնել 10-15 րոպե:

 

·        Խաշած կարտոֆիլը խյուս դարձնել, ավելացնել մի փոքր թթվասեր, լավ խառնել, այնուհետև ստացված զանգվածը քսել մաշկին և թողնել 10 րոպե:

Share This