Արագածոտնի մարզում մի քանի տոննա խոտով բարձված «ԶԻԼ 130»-ը կողաշրջվել է

Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 05:30-ի սահմաններում Մ 3 մայրուղու 74 կմ հատվածում «ԶԻԼ 130» մակնիշի կցորդիչով բեռնատարը, որի վրա եղել է մի քանի տոննա անասնակեր, ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Share This