Գյումրիի առանց այն էլ աղքատ բյուջեն ծախսվում է ոչ նպատակային

Գյումրիի առանց այն էլ աղքատ բյուջեն ծախսվում է ոչ նպատակային

Գյումրի քաղաքի 2024 թվականի բյուջեն կազմում է 5 մլդ 767,7 մլն դրամ։ Քաղաքային իշխանությունները որպես կարեւոր ձեռքբերում նշում են, որ 2023 թ.-ի համեմատ՝ բյուջեն ավելացել է 1 մլդ 276, մլն-ով։ Այսպես կոչված՝ ավելացված բյուջեի ֆոնին տեսնում ենք, որ քաղաքի համար կարեւորագույն եւ հրատապ ուղղություններում որևէ աշխատանք չի տարվում։ Խոսքը վերաբերվում է
սոցիալական պաշտպանությանը, բնակարանային շինարարությունը, կոմունալ ծառայություններին և այլն։ Փոխարենը քաղաքում հագեցած գրաֆիկով փառատոններ են կազմակերպվում, որի համար կլորիկ գումարներ են ծախսվում։ Սա թույլ է տալիս ենթադրել, որ Գյումրիի առանց այն էլ աղքատ բյուջեն ծախսվում է ոչ նպատակային։
Հիշեցնենք, որ «Գյումրու առաջընթաց» հասարակական կազմակերպության իրականացրած մոնիթորինգի արդյունքում Գյումրի քաղաքի 2023 թվականի բյուջեի ու տարեկան աշխատանքային պլանի մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ Գյումրիի քաղաքապետարանը գերակատարել է մշակութային միջոցառումների ծախսերը։
Գյումրիում մշակութային միջոցառումների համար հսկայական գումարներ են ծախսվում։ «Գյումրու օր» ամենամյա տոնակատարության համար հատկացնել 9 միլիոն դրամ, իսկ թե գումարն ինչպես է ծախսվելու, հայտնի չէ, ինչպես դա լինում է միշտ։ Ամեն տարվա պես Գյումրիի քաղաքապետարանը խոստանում է սեպտեմբերին ծախսերի հաշվետությունը մանրամասն ներկայացնել Գյումրիի ավագանու կազմին։
Հուլիսի 20-ին էլ Գյումրիում Պանրխաշի փառատոն է անցկացվել։ Հավելենք, որ վաղը`
հուլիսի 27-ին էլ «Գյումրու օր» տոնակատարության նախօրեին, Գյումրիում «Ֆեստիվառ» է, որտեղ տեղի կունենա Թաթա Սիմոնյանի համերգը:

Share This