Ճարպակալումը կարող է վտանգավոր հետևանքների հանգեցնել․
Ավելորդ քաշը բացասաբար է անդրադառնում առողջության վրա։ Այս մասին «Վեչերնյայա Մոսկվա»-ի հետ զրույցում ասել է վիրաբույժ Մաքսիմ Ելիսեևը՝ ներկայացնելով ավելորդ կիլոգրամների կուտակման հնարավոր հետևանքները։
Բժշկի խոսքով՝ ճարպակալումը հանգեցնում է անոթային համակարգի ծանրաբեռնվածության, ինչի հետևանքով էլ ժամանակի ընթացքում վտանգավոր անոթային հիվանդություններ են զարգանում։
«Աշխատանքի, քնի և հանգստի սխալ ռեժիմը հանգեցնում է անոթային համակարգի մշտական ծանրաբեռնվածության։ Այն պարզապես չի հասցնում հանգստանալ», – նշել է մասնագետը՝ հավելելով, որ այս դեպքում ռիսկային գոտում են գտնվում բժիշկները, ուսուցիչները, գրասենյակային աշխատողներն ու մյուս մասնագետները, որոնց աշխատանքը ենթադրում է տևական նստած դիրք։
