Կանաչ սմուզիների երեք բաղադրատոմս շաքարային դիաբետի դեպքում ինքնազգացողության բարելավման համար

2-րդ տիպի շաքարային դիաբետը ներկայում ամենատարածված ու վտանգավոր հիվանդություններից է, որի դեպքում մարդիկ ստիպված են մշտապես հետևել սննդակարգին ու ընդունել դեղամիջոցներ արյան մեջ շաքարի մակարդակը կարգավորելու համար: Սակայն քչերին է հայտնի, որ այս հիվանդության դեպքում ինքնազգացողությունը բարելավելու համար կարելի է նաև օգտագործել մի շարք բնական միջոցներ, այդ թվում նաև կանաչ սմուզիներ:

Այս համեղ ըմպելիքները կօգնեն հարստացնել օրգանիզմն անհրաժեշտ սննդարար նյութերով և կնպաստեն օրգանիզմի ինքնավերականգնմանը: Մեծ քանակությամբ օգտակար նյութերի առկայության շնորհիվ այս ըմպելիքներն օգնում են հաղթահարել նաև ինսուլինի նկատմամբ օրգանիզմի կայունությունը, ինչը որոշիչ դեր խաղում շաքարային դիաբետի բուժման հարցում:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կանաչ սմուզիների երեք բաղադրատոմս, որոնք պատրաստելու համար պարզապես հարկավոր է բոլոր բաղադրիչները լցնել կոտորակիչի մեջ և լավ խառնել մինչև ստացվի համասեռ զանգված: Անհրաժեշտության դեպքում կարելի է խառնուրդին մի փոքր ջուր ավելացնել ցանկալի խտությունը ստանալու համար: Սակայն հարկ է հիշել, որ սմուզիների համար կիրառվող բոլոր բաղադրիչները պետք է շատ թարմ լինեն, այլապես դրանք արդեն զուրկ կլինեն անհրաժեշտ օգտակար բաղադրիչներից:

1-ին բաղադրատոմսը.

  • մի բուռ սպանախ,
  • նեխուրի 2 ցողուն,
  • կես կապ մաղադանոս (առանց ցողունների),
  • կաղամբի 1-2 տերև,
  • 1 հատ վարունգ (կարելի է փոխարինել կանաչ խնձորով),
  • մի փոքր կիտրոնի հյութ:

2-րդ բաղադրատոմսը.

  • 1 հատ վարունգ կամ կանաչ խնձոր,
  • մի փունջ հազարի տերևներ,
  • մի բուռ թարմ կոտեմ,
  • մի քանի ճյուղ համեմ,
  • նեխուրի ցողուն,
  • մի կտոր կոճապղպեղ,
  • մի պտղունց կայենյան պղպեղ,
  • 2 ճաշի գդալ աղացած կտավատի սերմ,
  • կիտրոնի հյութ (ըստ ճաշակի):

3-րդ բաղադրատոմսը.

  • 1 հատ կանաչ խնձոր,
  • ¼ թուրինջ,
  • կաղամբի 2-3 տերև,
  • նեխուրի 4 ցողուն,
  • ½ վարունգ,
  • մի փոքր կիտրոնի կամ լայմի հյութ:
Share This