Կանաչ սմուզիների երեք բաղադրատոմս շաքարային դիաբետի դեպքում ինքնազգացողության բարելավման համար
2-րդ տիպի շաքարային դիաբետը ներկայում ամենատարածված ու վտանգավոր հիվանդություններից է, որի դեպքում մարդիկ ստիպված են մշտապես հետևել սննդակարգին ու ընդունել դեղամիջոցներ արյան մեջ շաքարի մակարդակը կարգավորելու համար: Սակայն քչերին է հայտնի, որ այս հիվանդության դեպքում ինքնազգացողությունը բարելավելու համար կարելի է նաև օգտագործել մի շարք բնական միջոցներ, այդ թվում նաև կանաչ սմուզիներ:
Այս համեղ ըմպելիքները կօգնեն հարստացնել օրգանիզմն անհրաժեշտ սննդարար նյութերով և կնպաստեն օրգանիզմի ինքնավերականգնմանը: Մեծ քանակությամբ օգտակար նյութերի առկայության շնորհիվ այս ըմպելիքներն օգնում են հաղթահարել նաև ինսուլինի նկատմամբ օրգանիզմի կայունությունը, ինչը որոշիչ դեր խաղում շաքարային դիաբետի բուժման հարցում:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կանաչ սմուզիների երեք բաղադրատոմս, որոնք պատրաստելու համար պարզապես հարկավոր է բոլոր բաղադրիչները լցնել կոտորակիչի մեջ և լավ խառնել մինչև ստացվի համասեռ զանգված: Անհրաժեշտության դեպքում կարելի է խառնուրդին մի փոքր ջուր ավելացնել ցանկալի խտությունը ստանալու համար: Սակայն հարկ է հիշել, որ սմուզիների համար կիրառվող բոլոր բաղադրիչները պետք է շատ թարմ լինեն, այլապես դրանք արդեն զուրկ կլինեն անհրաժեշտ օգտակար բաղադրիչներից:
1-ին բաղադրատոմսը.
- մի բուռ սպանախ,
- նեխուրի 2 ցողուն,
- կես կապ մաղադանոս (առանց ցողունների),
- կաղամբի 1-2 տերև,
- 1 հատ վարունգ (կարելի է փոխարինել կանաչ խնձորով),
- մի փոքր կիտրոնի հյութ:
2-րդ բաղադրատոմսը.
- 1 հատ վարունգ կամ կանաչ խնձոր,
- մի փունջ հազարի տերևներ,
- մի բուռ թարմ կոտեմ,
- մի քանի ճյուղ համեմ,
- նեխուրի ցողուն,
- մի կտոր կոճապղպեղ,
- մի պտղունց կայենյան պղպեղ,
- 2 ճաշի գդալ աղացած կտավատի սերմ,
- կիտրոնի հյութ (ըստ ճաշակի):
3-րդ բաղադրատոմսը.
- 1 հատ կանաչ խնձոր,
- ¼ թուրինջ,
- կաղամբի 2-3 տերև,
- նեխուրի 4 ցողուն,
- ½ վարունգ,
- մի փոքր կիտրոնի կամ լայմի հյութ:
