Գյումրիում մեքենան մխրճվել է հագուստի խանութի մեջ. կան վիրավորներ

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, 19։00-ի սահմաններում արտակարգ պատահար է տեղի ունեցել Գյումրիում BMW մակնիշի ավտոմեքենան Շահումյան փողոցում մխրճվել է հագուստի խանութի մեջ: Նախնական տեղեկությունների համաձայն, մեքենան գերազանցել է արագությունը եւ եկել է Ավտոկայանի տարածքից: Հանդիպակաց մեքենայի հետ բախումից փորձել է խուսափել BMW-ի վարորդն, ինչի հետեւանքով էլ հայտնվել է խանութում: Վթարի հետեւանքով 2 մարդ է տեղափոխվել Գյումրի բժշկական կենտրոն: Կոտրվել են խանութի ապակիները, խանութում առկա գույքը վնասվել է:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )