5 առարկա, որոնց դիպչելուց հետո հարկավոր է անպայման լվանալ ձեռքերը
Ձեռքերը լավ լվանալու կարևորության մասին բոլորն էլ գիտեն, սակայն քչերին է հայտնի, որ հարկավոր է լվացվել ոչ միայն փողոցից վերադառնալուց հետո, այլև որոշ առարկաների հետ շփումից անմիջապես հետո։ Рамблер պորտալը ներկայացրել է այն իրերը, որոնց հպվելու դեպքում հարկավոր է անհապաղ լվանալ ձեռքերը։
Փող
Մետաղադրամներն ու թղթադրամները բակտերիաների, վիրուսների և անգամ ընտանի կենդանիների ԴՆԹ-ի աղբյուր են, ուստի դրանց հետ գործ ունենալուց հետո հարկավոր է հնարավորինս շուտ լվանալ ու ախտահանել ձեռքերը։
Սրճարանների մենյու
Սրճարաններում ու նմանատիպ այլ հաստատություններում օրական տասնյակ մարդիկ են դիպչում մենյուներին, ուստի զարմանալի չէ, որ դրանց վրա ավելի շատ բակտերիա է կուտակվում, քան զուգարանակոնքի վրա։
Դռների բռնակներ
Հանրային վայրերում մարդիկ հաճապ ստիպված են լինում դիպչել բռնակներին, որոնց օրական հարյուրավոր մարդիկ են դիպչում։ Նման բռնակների վրա միջինում 10 անգամ ավելի շատ բակտերիա է կուտակվում, քան գրասենյակների զուգարանակոնքերին։
Խոհանոցային սպունգ
Խոնավ միջավայրը բակտերիաների բազմացման համար հիանալի վայր է, ուստի զարմանալի չէ, որ դրանք մեկ քանակությամբ կուտակվում են խոհանոցային սպունգների ու լաթերի վրա։ Սա է պատճառը, որ դրանք հարկավոր է կանոնավոր փոխել ու լվանալ ձեռքերը դրանց դիպչելուց հետո։
Իրեր բժշկի աշխատասենյակում
Բժշկի աշխատասենյակի դռների բռնակներին, աթոռներին, սեղանին ու այլ առարկաներին օրական դիպչում են տասնյակ մարդիկ, որոնց մի մասը կարող է հիվանդ լինել։ Սա է պատճառը, որ այդ սենյակից դուրս գալուց անմիջապես հետո հարկավոր է լվանալ ձեռքերը։
