Վաղվանից Բաղրամյան պողոտան կբացվի․ Բագրատ Սրբազանը ներկայացրեց անելիքները

Վաղվանից Բաղրամյան պողոտան կբացվի. այս ավանը չի լինի: Այս մասին այսօր` հունիսի 13-ին, Բաղրամյան պողոտայում հայտարարեց Բագրատ Սրբազանը:

«Այս 4 օրերի շրջանը  մենք սպառել ենք, բայց դիմացը ունենք ամսի 17-ը, որ ընդդիմադիր խմբակցությունները նիստ են հրավիրել, որ անվստահություն հայտնեն: ՔՊ-ի պատգամավորների հետ, ում հետ որ կապ ունեք, պետք է ճնշել, որ գան նիստին: Ուրբաթ, շաբաթ և կիրակի հանդիպումներ են լինելու քաղաքական տարբեր ուժերի հետ, ոչ բոլորի հետ: Շարժումը պետք է վերադասավորել, դարձնել ավելի ընդգրկուն, շարժումն հասցնել իր ավարտական հաղթանակին»,-ասաց նա:

Share This