Քիմ Քարդաշյանը Ջանեթ Ջեքսոնի համերգին գնացել էր նրա արխիվային հագուստով, որը ձեռք է բերել 25000 դոլարով

Ջանեթ Ջեքսոնի համերգին ներկայանալու համար Քիմ Քարդաշյանն ընտրել էր երգչուհու՝ 1993 թվականի «If» սինգլի տեսահոլովակի հագուստը, որը գնել էր 2021 թվականին՝ աճուրդում:

IMG_5746.jpeg (117 KB)

Կերպարը բաղկացած է կոճակներով սեւ տոպից, որը երկու կողմից զարդարված է զիգզագաձեւ սպիտակ ժապավեններով: Որպես աքսեսուար՝ Քարդաշյանն ընտրել էր թաշկինակ, որը վերնամասի սպիտակ հատվածի կրկնօրինակն էր։

IMG_5747.jpeg (82 KB)

Նա նաեւ կրում էր սեւ թավշյա տաբատ, որը լրացված է ծոպերով: Համույթը ամբողջացնելու համար Քարդաշյանն ընտրել էր սեւ երկարաճիտ կոշիկներ եւ խոշոր օղակաձեւ ականջօղեր:

Քարդաշյանը 2021 թվականին Ջեքսոնի այս հանդերձանքը գնել էր 25 հազար դոլարով։

IMG_5748.jpeg (81 KB)

Ռեալիթի աստղը իրադարձության մասին արխիվային նյութ է վերահրապարակել, որում հենց ինքը՝ Ջեքսոնն արձագանքել է գնման լուրերին՝ նշելով. «Շատ շնորհակալ եմ, Քիմ: Հուսով եմ՝ կվայելեք «If»-ն այնքան, որքան ես»:

 

Share This