Սպերցյանը` իտալական ակումբի տրանսֆերային նպատակ
Ռուսական «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է տեղափոխվել իտալական «Լացիո», հայտնում է հեղինակավոր Transfermarkt-ը:
Հռոմեական ակումբը Հայաստանի ազգային հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստին դիտարկում է որպես ճապոնացի կիսապաշտպան Դայչի Կամադային փոխարինող: Ճապոնիայի հավաքականի առանցքային ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել անգլիական «Քրիսթալ Փելաս»:
