2018-ի իրադարձությունը հայրենիք վաճառելու համար էր, Բագրատ Սրբազանինը`հայրենիքի ազատագրման

2018-ի իրադարձությունը հայրենիք վաճառելու համար էր, Բագրատ Սրբազանինը`հայրենիքի ազատագրման

Արդեն մեկ ամսից ավելի է, մարդիկ հանուն հայրենիքի ոտքի են կանգնել, որպեսզի ազատագրեն հայրենիքը։ Պետություն ունենալով հանդերձ մենք հողեր ենք հանձնում և շարունակում ենք հանձնել և դա ամենամեծ ողբերգությունն է։ Ժողովրդի համբերության գագաթնակետը պարզվում է Տավուշում էր, միակողմանի զիջումների ֆոնին մարդիկ սկսեցին գիտակցել, որ իշխանության շարունակական զիջումները ոչ միայն խաղաղություն չեն խոստանում, այլ ճիշտ հակառակը պատերազմը ավելի է մոտեցնում։
Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը ոչ միայն թիրախավորում է ու վարկաբեկվում, այլ նաև իշխանության համար վախերի առիթ է դարձել։ Իշխանականների գրառումներին, եթե լուրջ վերաբերվենք, ապա Սրբազանի առաջնորդած շարժումը մարել է, բայց իրականում շարժումը չի մարել, եթե անգամ մեկ հոգի պայքարում է հանուն հայրենիքի և իր արժանապատվության համար, ապա շարժումը երբեք չի կարող մարել։
Ի հեճուկս իշխանության պրոպանգադայի, օր-օրի դժգոհողների բանակը մեծանում է։Շարժումը իշխանության տխուր երևակայության արդյունքում է մարել։
Իշխանականների թույլ տված կոպտագույն սխալներից մեկն էլ այն է, որ հոգևոր շարժման և 2018-ին մեր երկրում տեղի ունեցած իրադարձության մեջ զուգահեռներ են գտնում։
Իշխանությունը չի հասկացել պարզ բան, որ մի դեպքում հայրենիք ենք ազատագրում, իսկ մյուսի դեպքում հայրենիք վաճառում։Սրբազանի շարժումը հանուն իշխանության չէ, հանուն անկախության է, հանուն արժանապատվության։

Share This