Մոուրինյոն կգլխավորի թուրքական ակումբ

Պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյուն երկու տարվա պայմանագիր կկնքի թուրքական «Ֆեներբահչեի» հետ, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։

Աղբյուրի փոխանցմամբ Մոուրինյոն երկու տարվա պայմանագիր կկնքի թուրքական ակումբի հետ, նրա նշանակման մասին կհայտարարվի առաջիկա ժամերին։

Մոուրինյուն գլխավորել է «Ռոման», որը նա լքել է այս տարվա հունվարին: Նախկինում նա մարզել է նաեւ «Տոտենհեմը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», «Ռեալը», «Ինտերը», «Պորտուն», «Լեյրիան» և «Բենֆիկան»։

Share This