Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը փակ է

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է: Այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից։

Խաշթառակ տանող կամուրջը նույնպես վնասված է, այն փակվել է մեքենաների համար, միայն ոտքով անցնել է հնարավոր։ Մեքենաները գյուղից դուրս գալու համար գրունտային ճանապարհից պետք է օգտվեն, որը նորոգման փուլում է:

Խաշթառակ բնակավայրը ևս կառավարության որոշմամբ աղետի գոտի է սահմանվել:
Share This