Փաշինյանի գալուց առաջ հանել են հուշահամալիրում գտնվող մյուս ծաղկեպսակները․ Քաղաքացիներն, ի պատասխան, Փաշինյանի անունից դրված պսակը քողարկել են «Սրբազան պայքար» գրությամբ ծաղկեպսակով

Մամուլում լուրեր են տարածվել, որ Նիկոլ Փաշինյանի` Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր  գնալուց առաջ այնտեղից հանել-հեռացրել են բոլոր ծաղկեպսակները, այդ թվում՝  Ամենայն հայոց կաթողիկոսի և նախկին նախագահների անունից դրվածները։

Քիչ առաջ էլ տեսանյութ տարածվեց, որում երևում է՝ ինչպես են քաղաքացիները «Սրբազան պայքար» գրությամբ ծաղկեպսակով քողարկում Նիկոլ Փաշինյանի անունից դրված ծաղկեպսակը։

 

Share This