Լեդի Գագան հայտնվել է մեքենայի դետալով պատրաստված հանդերձանքով
Լեդի Գագան Լոս Անջելեսի Nya ստուդիայում HBO-ի «Gaga Chromatica Ball» համերգային ֆիլմի պրեմիերային արդարացրել է իր համարձակ ոճի հակասական համբավը:
38-ամյա երգչուհին հայտնվել է օրիգինալ հանդերձանքով՝ իր ոճային սպիտակ անսամբլը համալրելով մեքենայի դետալով։
Նա Instagram-ում կատակել է, որ չի կարող ասել, թե մեքենայի որ հատվածն է օգտագործել։ «Կարմիր գորգի վրա ես նրանց ասացի, որ սա մեքենայի մաս է: Ինձ հարցրին, թե որ մասն է, եւ ես ասացի, որ չգիտեմ, ես մեխանիկ չեմ»,-գրել է աստղը։
Bad Romance-ի հիթմեյքերն հրաժարվել է իր պլատինե շեկ մազերից՝ ներկայանալով սեւ ալիքներով:
Սպիտակ դետալի ներքո նա կրում էր սպիտակ զգեստ եւ բարձր կոշիկներ:
Կարմիր գորգի վրա երգչուհին Access Hollywood-ին ասել է, որ հագուստը հագնելուց առաջ չի կշռել: «Չգիտեմ՝ որքան է այն կշռում, հագնելուց առաջ չեմ կշռել, բայց շատ եմ սիրել։ Այն սուպեր արդյունաբերական եւ հետաքրքիր է»,-կիսվել է նա:
Նրա հանդերձանքը պատրաստել է գերմանական SELVA հագուստի ապրանքանիշը։ Երեկոյի համար Գագայի տեսքը ստեղծել է ոճաբան Հանթեր Քլեմը, իսկ վարսահարդարումը՝ Ֆրեդերիկ Ասպիրասը։