Մսխվում են հակակարկտային կայանների համար հատկացված գումարների մեծ մասը. Վահե Հարությունյան

Վահե Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երբ Արարատ համայնքում,որի հիմնական ապրուստի միջոցի զգալի մասը գյուղատնտեսությունից է գոյանում, կես ժամից ավել կարկուտ է գալիս և փչացնում ամբողջ բերքը, հասկանալի է դառնում, որ մսխվում են հակակարկտային կայանների համար հատկացված գումարների մեծ մասը։
Նկարները հենց նոր են արված։
Մեղավորները շատ են. համայնքային իշխանությունից մինչև մարզային ու հանրապետական իշխանություն։ Ու բավական է մեղավորներ փնտրեք,բոլորդ եք մեղավոր:

Մի՞թե  այս ոլորտից նույնպես չեք հասկանում»,- գրել է նա:

Share This