Իրանում վերջին հրաժեշտն են տալիս Ռաիսիին և ուղղաթիռի վթարի մյուս զոհերին

Այնուհետև մարմինները կտեղափոխվեն Թեհրան, որտեղ տեղի կունենա հրաժեշտի գլխավոր արարողությունը՝ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի գլխավորությամբ: Հինգշաբթի երեկոյան Էբրահիմ Ռաիսիին կհուղարկավորեն հյուսիսարևելյան Մաշհադ քաղաքում, որտեղ նա ծնվել է։

Իրանի իշխանությունները հայտարարել են, որ երկրում նախագահական ընտրությունները կանցկացվեն հունիսի 28-ին, հաղորդում են պետական ​​լրատվամիջոցները։

Իրանում հնգօրյա սուգ է հայտարարվել ավիավթարի հետևանքով նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահվան կապակցությամբ։ Երեքշաբթի Թավրիզ քաղաքում սկսվել է մայիսի 19-ին տեղի ունեցած ուղղաթիռի կործանման հետևանքով Ռաիսիի և մյուս զոհերի հոգեհանգստի արարողությունը, գրում է IRNA-ն։

Share This