Իրանում վերջին հրաժեշտն են տալիս Ռաիսիին և ուղղաթիռի վթարի մյուս զոհերին
Իրանի իշխանությունները հայտարարել են, որ երկրում նախագահական ընտրությունները կանցկացվեն հունիսի 28-ին, հաղորդում են պետական լրատվամիջոցները։
Իրանում հնգօրյա սուգ է հայտարարվել ավիավթարի հետևանքով նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահվան կապակցությամբ։ Երեքշաբթի Թավրիզ քաղաքում սկսվել է մայիսի 19-ին տեղի ունեցած ուղղաթիռի կործանման հետևանքով Ռաիսիի և մյուս զոհերի հոգեհանգստի արարողությունը, գրում է IRNA-ն։
