12 մթերք, որոնք կարելի է ուտել երեկոյան և չմտածել քաշի ավելացման մասին
Ներկայում ավելորդ քաշից ազատվելը բավական դժվար է, ուստի շատերը փորձում են խուսափել քաշի ավելացումից՝ հետևելով իրենց սննդակարգին: Քաշի ավելացմանը նպաստող սովորությունների շարքին է դասվում նաև երեկոյան ուշ ժամին սնվելը, սակայն խնդիրն այն է, որ սաստիկ քաղցը կարող է բացասաբար ազդել քնի որակի վրա:
Նման խնդիրներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս երեկոյան օգտագործել այնպիսի մթերք, որն արդյունավետ կերպվ կհագեցնի և չի նպաստի քաշի ավելացմանը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:
1. Վարունգ
Վարունգը մեծ մասամբ բաղկացած է ջրից և պարունակում է շատ քիչ քանակությամբ կալորիա: Միևնույն ժամանակ այն հարուստ է մի շարք սննդարար նյութերով, ուստի կօգնի ազատվել քաղցի զգացումից և չգիրանալ:
2. Կալե կաղամբ
Կաղամբի այս տեսակը պարունակում է շատ քիչ կալորիա, սակայն հարուստ է մանրաթելերով, սպիտակուցներով, վիտամիններով ու այլ սննդարար նյութերով, ուստի այն կարելի է ուտել երեկոյան և չանհանգստանալ քաշի ավելացման համար:
3. Թել-պանիր
Թել-պանիրը հարուստ է սպիտակուցներով, սակայն ունի բավական ցածր կալորիականություն, ուստի այն հիանալի միջոց է ուշ ժամերին քաղցը հագեցնելու համար:
4. Հացահատիկ
Հացահատիկները ոչ միայն շատ օգտակար են, այլև չեն վնասում կազմվածքին, ուստի սաստիկ քաղցի դեպքում կարելի է պարզապես ամբողջահատիկ փաթիլներ ուտել՝ ավելացնելով դրանք կաթին:
5. Բանան
Բանանը չի պարունակում ճարպեր, սակայն հարուստ է մանրաթելերով, ուստի կարող է հիանալի մթերք լինել երեկոյան քաղցից ազատվելու համար:
6. Խնձոր ու գետնանուշի յուղ
Խնձորները հարուստ են մանրաթելերով, իսկ գետնանուշի յուղը պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուցներ, ուստի այս համադրությունը կօգնի ազատվել քաղցից ու խթանել մարսողական համակարգի աշխատանքը:
7. Նեխուր (сельдерей)
Նեխուրը մեծ մասամբ բաղկացած է ջրից, սակայն այն նաև մանրաթելերի, ֆոլաթթվի, կալիումի և մի շարք այլ սննդարար նյութերի հարուստ աղբյուր է: Մեկ բաժին նեխուրը պարունակում է ընդամենը 6 կալորիա, ուստի այն լավագույն միջոցն է երեկոյան քաղցը հագեցնելու համար:
8. Հունական յոգուրգ
Անյուղ հունական յոգուրտը ոչ միայն համեղ է ու օգտակար, այլև օգնում է ազատվել քաղցից և չի նպաստում քաշի ավելացմանը:
9. Շոկոլադե պուդինգ
Սլացիկ կազմվածքը պահպանելու և քաղցից ազատվելու համար շատ համեղ ու արդյունավետ միջոց է նաև շոկոլադե պուդինգը:
10. Հնդկահավի միս
Հնդկահավի միսը հիանալի դիետիկ մթերք է, որը հարուստ է բազմաթիվ սննդարար նյութերով, հագեցնում է քաղցը և չի նպաստում քաշի ավելացմանը:
11. Գազար
Գազարը երեկոյան քաղցը հագեցնելու և կազմվածքը պահպանելու ամենաօգտակար միջոցներից մեկն է:
12. Հապալաս
Այս հատապտղի մեկ բաժակում պարունակվում է ընդամենը 85 կալորիա, սակայն այն հարուստ է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներով, ուստի սա լավագույն միջոցն է քաղցից ազատվելու և չգիրանալու համար:
