Կաթնային մեղրամոմ՝ մարմնի անցանկալի մազերից ազատվելու համար
Բոլորն էլ ցանկանում են ազատվել մարմնի անցանկալի մազերից: Այս խնդիրը հատկապես անհանգստացնում է կանանց, ուստի նրանք դիմում են բազմաթիվ կոսմետիկ պրոցեդուրաների օգնությանը՝ անցանկալի մազերից ազատվելու համար: Սակայն այդ պրոցեդուրաները ոչ բոլորի գրպանին են հարմար: Բացի այդ, մարդկանց ցավադիմացկունության աստիճանը նույնպես տարբեր է լինում և ոչ բոլոր կանայք են կարողանում դիմանալ մեղրամոմով մազահեռացման առաջացրած ցավին:
Բացադրությունը.
· 2 ճ.գ. ժելատինի փոշի,
· 2 ճ.գ. կաթ,
· 1 ճ.գ. վարունգի հյութ,
· ½ թ.գ. կերակրի սոդա:
Պատրաստման ու օգտագործման եղանակը.
· Բոլոր բաղադրիչները լավ խառնել և 12 վայրկյանով դնել միկրոալիքային վառարանի մեջ:
· Այնուհետև ստացված զանգվածը վրձնի օգնությամ քսեկ մաշկին և թողնել, մինչև այն չորանա:
· Երբ այն չորանա, հարկավոր է զգուշորեն հանել այն:
· Կրկնել այս պրոցեդուրան 3 ամիսը մեկ՝ մազերի աճը դանդաղեցնելու համար:
Հարկ է նշել, որ այս մեթոդը բացարձակապես անվնաս է և կարող է օգտագործվել մարմնի ցանկացած հատվածի մազերից ազատվելու համար:
