Ճարպերն այրող ըմպելիք, որը կօգնի ազատվել ավելորդ քաշից առանց մեծ ջանքեր գործադրելու

Ավելորդ քաշից ազատվելու և քաշը նորմայի սահմաններում պահելու գործընթացը բավական բարդ է՝ հատկապես այն մարդկանց համար, ովքեր սիրում են համեղ ուտեստներ ուտել: Բացի այդ, մարդու քաշի վրա խիստ բացասաբար են ազդում նաև սխալ սննդակարգը, վատ սովորությունները, սթրեսը, նստակյաց կենսակերպն ու գերլարվածությունը, ինչը նույնպես թույլ չի տալիս ազատվել ավելորդ ճարպաշերտերից:

Ներկայում կան բազմաթիվ սննդակարգեր ու վարժություններ, որոնք նախատեսված են կարճ ժամանակահատվածում ավելորդ կիլոգրամներից ազատվելու և կազմվածքը կարգի բերելու համար, սակայն դրանք ունենում են նաև մի շարք թերություններ: Նիհարելու նման մեթոդների հիմնական թերությունն այն է, որ դրանց ազդեցությունը սովորաբար երկարատև չի լինում և կորցրած կիլոգրամները շատ կարճ ժամանակ անց վերադառնում են:Բացի այդ, ավելորդ քաշից ազատվելու համար մարդիկ հաճախ դիմում են խիստ դիետաների օգնությանը, ինչի հետևանքով օրգանիզմը զրկվում է անհրաժեշտ սննդարար նյութերից: Սա խիստ բացասաբար է ազդում ինքնազգացողության վրա և կարող է անգամ դառնալ առողջական լուրջ խնդիրների առաջացման պատճառ: Նման խնդիրներից խուսափելու համար մասնագետները հորդորում են մարդկանց ավելի ուշադիր լինել և մինչ որևէ միջոց ձեռնարկելը խորհրդակցել մասնագետի հետ:

 

Սակայն վտանգավոր կարող են լինել ոչ միայն դիետաները, այլև մարզումները, քանի որ հաճախ մարդիկ հաշվի չեն առնում իրենց օրգանիզմի առանձնահատկություններն ու ընտրում են այնպիսի վարժություններ, որոնք հակացուցված են իրենց և կարող են լուրջ վնասվածքների պատճառ դառնալ: Սա է պատճառը, որ գեղեցիկ կազմվածք ունենալու և ավելորդ ճարպաշերտերից ազատվելու համար մարդիկ երբեմն ստիպված են լինում փնտրել այլընտրանքային միջոցներ:

 

Նման այլընտրանքային միջոցներից կարող են լինել այն ըմպելիքները, որոնք հարստացնում են օրգանիզմն օգտակար տարրերով և միաժամանակ օգնում են ազատվել որովայնի հատվածի ճարպաշերտերից, որոնցից ազատվելը սովորաբար շատ դժվար է լինում:

 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նման ըմպելիքներից մեկը, որը ոչ միայն շատ արդյունավետ է և օգտակար, այլև շատ համեղ է, ուստի դրա օգնությամբ նիհարելը նաև հաճելի կլինի: Այն պարունակում է միայն օգտակար բնական բաղադրիչներ, ուստի հարստացնում է օրգանիզմն անհրաժեշտ նյութերով, դուրս է բերում տոքսիններն օրգանիզմից, խթանում է նյութափոխանակությունն ու նպաստում է ճարպերի այրմանը՝ առանց առողջությանը որևէ վնաս հասցնելու և կողմնակի բարդություններ առաջացնելու: Ընդ որում՝ այս ըմպելիքի առանձնահատկություններից մեկն այն է, որ պարբերաբար օգտագործելու դեպքում դրա օգնությամբ կարելի է շատ կարճ ժամանակ անց ազատվել միջինում 10 կգ ավելորդ քաշից:

 

Ըմպելիքի համար անհրաժեշտ բաղադրիչներն են.

 

·        1 բաժակ զտված ջուր.

 

·        2-3 ճաշի գդալ հալվե վերայի հյութ,

 

·        1 ճաշի գդալ կիտրոնի հյութ,

 

·        1 թեյի գդալ կոճապղպեղի փոշի,

 

·        1 ճաշի գդալ բնական մեղր:

 

Ընպելիքի պատրաստման եղանակը.

 

Ճարպերն այրող այս օգտակար ըմպելիքը պատրաստելու համար հարկավոր է հալվե վերայի հյութն ավելացնել մի բաժակ զտված ջրին և լավ խառնել, այնուհետև ավելացնել նաև կիտրոնի հյութը, կոճապղպեղի փոշին ու մեղրը և կրկին խառնել մինչև մեղրը լուծվի: Առավել լավ արդյունքի հասնելու համար ճարպերն այրող այս ըմպելիքը խորհուրդ է տրվում խմել առավոտյան դատարկ ստամոքսին:

 

Օգտագործվող բաղադրիչների օգտակար հատկությունները

 

·        Հալվե վերան համարվում է մոլորակի ամենաօգտակար բույսերից մեկը: Այն պարունակում է ավելի քան 75 ակտիվ վիտամին ու հանքանյութ, ինչպես նաև հարուստ է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներով ու ճարպաթթուներով: Հենց այդ հակաօքսիդանտներն էլ խթանում են նյութափոխանակությունը՝ նպաստելով ճարպերի այրմանը: Բացի այդ, հալվեն նպաստում է օրգանիզմից տոքսինների դուրսբերմանը և բարելավում է մարսողությունը, ինչը շատ կարևոր է ավելորդ քաշի դեմ պայքարում:

 

·        Շատ կարևոր բաղադրիչ է նաև կիտրոնը: Այն հարուստ է վիտամին C-ով, ինչի շնորհիվ արյունավետ կերպով այրում է ճարպերը՝ դարձնելով դրանք էներգիայի աղբյուր օրգանիզմի համար:

 

·        Կոճապղպեղը համարվում է ամենաառողջարար համեմունքներից մեկը: Այն հարուստ է վիտամին C-ով, մագնեզիումով և մի շարք այլ հանքանյութերով, որոնք նպաստում են օրգանիզմի ճիշտ աշխատանքին: Բացի այդ, այս համեմունքը դարեր շարունակ օգտագործվել է, որպես մարսողությունը բարելավող, իմունային համակարգն ամրապնդող, ցավը մեղմող և սրտամկանիային հիվանդությունները, ասթման և մի շարք այլ խնդիրները կանխարգելող միջոց:

 

·        Շատ կարևոր բաղադրիչ է նաև մեղրը, որը ոչ միայն էներգիայի աղբյուր է, այլև նպաստում է ավելորդ ճարպաշերտերի այրմանը և մի շարք կարևոր միկրոտարրեր է տալիս օրգանիզմին: Բացի այդ, այս բաղադրիչը բարելավում է ըմպելիքի համը, ինչի շնորհիվ այն խմելը շատ ավելի հաճելի է լինում:

Share This