Կաթնային մեղրամոմ՝ մարմնի անցանկալի մազերից ազատվելու համար

Բոլորն էլ ցանկանում են ազատվել մարմնի անցանկալի մազերից: Այս խնդիրը հատկապես անհանգստացնում է կանանց, ուստի նրանք դիմում են բազմաթիվ կոսմետիկ պրոցեդուրաների օգնությանը՝ անցանկալի մազերից ազատվելու համար: Սակայն այդ պրոցեդուրաները ոչ բոլորի գրպանին են հարմար: Բացի այդ, մարդկանց ցավադիմացկունության աստիճանը նույնպես տարբեր է լինում և ոչ բոլոր կանայք են կարողանում դիմանալ մեղրամոմով մազահեռացման առաջացրած ցավին:

Սակայն ցավին դիմանալու և մեծ գումարներ վատնելու փոխարեն կարելի է օգտագործել ստորև ներկայացված մեթոդը, որը ոչ միայն բացարձակապես անցավ է, այլև անչափ արդյունավետ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կաթնային մեղրամոմի պատրաստման ու օգտագործման եղանակը:

 

Բացադրությունը.

 

·        2 ճ.գ. ժելատինի փոշի,

 

·        2 ճ.գ. կաթ,

 

·        1 ճ.գ. վարունգի հյութ,

 

·        ½ թ.գ. կերակրի սոդա:

 

Պատրաստման ու օգտագործման եղանակը.

 

·        Բոլոր բաղադրիչները լավ խառնել և 12 վայրկյանով դնել միկրոալիքային վառարանի մեջ:

 

·        Այնուհետև ստացված զանգվածը վրձնի օգնությամ քսեկ մաշկին և թողնել, մինչև այն չորանա:

 

·        Երբ այն չորանա, հարկավոր է զգուշորեն հանել այն:

 

·        Կրկնել այս պրոցեդուրան 3 ամիսը մեկ՝ մազերի աճը դանդաղեցնելու համար:

 

Հարկ է նշել, որ այս մեթոդը բացարձակապես անվնաս է և կարող է օգտագործվել մարմնի ցանկացած հատվածի մազերից ազատվելու համար:

 

Share This