Երևանում օտարերկրացիներ են կալանավորվել. կասկածվում են բնակարանային գողության մեջ

Մարտի 29-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ երկու օտարերկրացի Կենտրոն վարչական շրջանի տարածքում բնակարանային գողություն են նախապատրաստում։

Ոստիկանությունից հայտնում են, որ նույն օրը՝ ժամը 23.15-ին, Չայկովսկու փողոցում բնակարանային գողություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և բաժին են տեղափոխվել 52 և 40 տարեկան օտարերկրացիները։ Նրանք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։ Տղամարդիկ կալանավորվել են։

Հանգամանքները պարզվում են։

Share This