Աշոտ Փաշինյանի այցը Գյումրի անորոշ ժամանակով հետաձգվում է

AmbionNews-ը արդեն հայտնել էր, որ այսօր «Ռեստարտ Գյումրի» երիտասարդական-քաղաքացիական կենտրոնի գրասենյակում տեղի էր ունենալու հանդիպում-քննարկում Նիկոլ Փաշինյանի որդու Աշոտ Փաշինյանի հետ, ով իրեն համարում է ժամանակակից արվեստագետ։

«Ռեստարտ Գյումրի» երիտասարդական-քաղաքացիական կենտրոնի գրասենյակից տեղեկանում ենք, որ
երիտասարդների հետ հանդիպման ընթացքում Աշոտ Փաշինյանը ներկայացնելու է ժամանակակից արվեստի վերաբերյալ իր մոտեցումները, վերջինիս արտահայտման ձևերը հայաստանյան կոնտեքստում, ժամանակակից արվեստի դրսևորման հնարքները, ինչպես նաև՝ արվեստի ընդհանրական տրանսֆորմացիան ժամանակակից աշխարհում։Նշենք նաև, որ Նիկոլ Փաշինյանի որդու`Աշոտ Փաշինյանի այցը Գյումրի անորոշ ժամանակակով հետաձգվում է։
Ինչքան էլ զարմանալի է, Աշոտ Փաշինյանը ի տարբերություն մորը`Աննա Հակոբյանի անվճար հանդիպումների կողմնակից է։

Share This