Ներքին Խնձորեսկի հատվածում փոխհրաձգություն է տեղի ունեցել, վիրավորվել է մեկ ադրբեջանցի․ ԱԱԾ

Ապրիլի 10-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Ներքին Խնձորեսկ հատվածում միջադեպ է տեղի ունեցել: Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ հայ հովիվը մոլորված հոտին փնտրելիս հայտնվել է Ադրբեջանի տարածքում և իրադրության բերումով երկու կողմերի սահմանապահների կողմից հրաձգություն է տեղի ունեցել:

Միջադեպի հետևանքով ադրբեջանական կողմն ունի մեկ վիրավոր:

«ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը պատրաստ են Ադրբեջանի Սահմանապահ զորքերի հետ համատեղ քննության: Անկախ համատեղ քննությունից ՀՀ Սահմանապահ զորքերը իրականացնում են սեփական քննությունը և արդյունքների մասին կհաղորդվի լրացուցիչ: Պարզաբանման ենթակա է նաև հարցը, թե ինչու և ինչպես են հովիվը և հոտը հատել սահմանը: Հայկական կողմի համար նման միջադեպերը ցանկալի չեն»,- ասված է հաղորդագրությունում։

ԱԱԾ-ը նշում է, որ հովիվը գտնվում է ՀՀ տարածքում: Ադրբեջանական կողմը վերադարձրել է մոլորված հոտը:

Share This