Պատմական Հայաստանից հրաժարվելով՝ Նիկոլը մեզ դարձնելու է առանց հիշողոթյան անասուն․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում, մասնավորապես հայտնել է, որ Փաշինյանի՝ «Պատմական եւ իրական Հայաստանի» հակադրության թեզը թուրք-ադրբեջանական խոսույթ է․

«Պատմական Հայաստանից հրաժարվելով՝ Նիկոլը մեզ դարձնելու է առանց հիշողոթյան անասուն։

Պատմական եւ իրական Հայաստանի հակադրության թեզը թուրք-ադրբեջանական խոսույթ է։

Պատմական Հայաստանը սրտի մեջ պահելն ապահովել է 42 հազար քառ.կմ տարածքով ՀՀ եւ Արցախի Հանրապետության գոյությունը։

Իսկ Նիկոլի հիմար թեզը՝ հրաժարումը Պատմական Հայաստանից ,հանգեցրել է ՀՀ կադաստրի վկայականի կորստի։

Ֆորպո՞ստ…

Կներեք, բայց էդ «ֆորպոստ Հայաստանը» 30 տարի «բոլոր միջազգային հարթակներում պարտության էր մատնել Ադրբեջանին»/ ձեւակերպումը Փաշինյանի կիրթ ու կառուցողական գործընկեր Ալիեւինն է/:

Առանց Պատմական Հայաստանի տեսլականի չի կարող լինել իրական Հայաստան։

Կլինի ՝ «իրական թրքէրմինիստան կամ թրքնիկոլիստան»»։

 

Share This