Փաշինյանն ու Պուտինը շուտով անձամբ կքննարկեն երկու երկրների փոխհարաբերությունները. Պեսկով.24News

Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերություններում սպասում է ձեռք բերված և պաշտոնապես արձանագրված պայմանավորվածությունների իրագործմանը:

Այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ունեցած ելույթում:

«Թուրքիայի հետ մեր հարաբերություններում, եթե կարելի է այդպես ասել, մենք սպասման մեջ ենք, սպասում ենք ձեռք բերված և պաշտոնապես արձանագրված պայմանավորվածությունների իրագործմանը, այն է՝ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի բացում»,-ասաց Փաշինյանը:

 

Share This