Մեծ Բրիտանիայում խոսում են Ուկրաինա զորք ուղարկելու մասին

Մեծ Բրիտանիան ստիպված կլինի իր զինված ուժերը ուղարկել Ուկրաինա` ֆրանսիական զորքերի հետևից, եթե Փարիզը որոշի նման քայլի դիմել, Express-ին ասել է բրիտանացի պաշտոնաթող գնդապետ Գլեն Գրանտը։

«Եթե Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրամայի իր բանակին պաշտպանել Ուկրաինան, Մեծ Բրիտանիան այլ ելք չի ունենա, քան իր զորքերը ուղարկել ռուսական ուժերի դեմ պայքարելու համար», – ըստ պաշտոնաթող սպայի:

Ինչպես նշել է Գրանտը, Մեծ Բրիտանիան արդեն կորցնում է իր դիրքերը համաշխարհային ասպարեզում՝ բավարար քանակությամբ զինտեխնիկա արտադրելու անկարողության պատճառով, և եթե հրաժարվի Ֆրանսիային հետևելով զորքեր ուղարկել Ուկրաինա, նա «կտապալվի որպես պետություն»։

«Մենք արդեն կորցնում ենքհեղինակությունը այն պատճառով, որ մենք պարզապես չենք կարող ոչինչ արտադրել (ռազմական տեխնիկայից – խմբ.)»,- ասաց նա։

Փորձագետը, սակայն, մեկ նյուանսի մոռանում է անդրադառնալ. իսկ ի՞նչ կլինի, եթե Բրիտանիան զորք ուղարկի Ուկրաինա, եւ ռուսները նրանց հիմնովին ոչնչացնեն: Իսկ այդ դեպքում Բրիտանիայից ի՞նչ կմնա:

Share This