Ուկրաինայի համար կրիտիկական պահը եկել է. Զելենսկու վարչակազմի ղեկավար

Վլադիմիր Զելենսկու վարչակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ Ուկրաինայի համար կրիտիկական պահը եկել է՝ կոչ անելով ԱՄՆ Կոնգրեսին արագորեն հաստատել Կիևի օգնության փաթեթը։

«Ես իսկապես հուսով եմ, որ (ամերիկյան օգնության փաթեթը – խմբ.) կհաստատվի այս ամիս, քանի որ Ուկրաինան մոտենում է կրիտիկական պահի…

Մենք դեռևս ունենք լրացուցիչ հակաօդային պաշտպանության համակարգերի խիստ անհրաժեշտություն, քանի որ առանց դրանց անհնար է պաշտպանել մեր քաղաքները… Մեզ համար խնդիրը ժամանակն է… Ուզում եմ ընդգծել, որ այժմ կրիտիկական պահ է։ Շատ կարեւոր է, որ փաթեթը հաստատվի այս ամիս»,- ասել է Երմակը Politico թերթի եվրոպական խմբագրությանը տված հարցազրույցում։

Share This