Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում Թուրքիան վերածվել է հարթակի. Վրաստանի դեսպան

Թուրքիան  անհրաժեշտ ջանքեր է գործադրում դրականորեն նպաստելու տարածաշրջանային և գլոբալ խաղաղությանը և պաշտոնական Թբիլիսին այդ դիրքրոշմանը մեծ նշանակություն է տալիս։ Այդ մասին հայտարարել է Անկարայում Վրաստանի դեսպան Գեորգի Ջանջգավան։

«Վրաստանը պատրաստ է արդյունավետ համագործակցել բոլոր այն նախաձեռնությունների հետ, որոնք կամրապնդեն խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում»,- նշել է նա։

Դեսպանի կարծիքով, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում Թուրքիան վերածվել է հարթակի։

Աղբյուրը՝ Ermenihaber

Share This