Երկարակեցության գենն ակտիվացնելուն կօգնեն գունեղ մթերքները.
Շատ գիտնականների հուզում է կյանքի տեւողության խնդիրը։ Նրանք ընդունում են այնպիսի գործոնների կարեւորությունը, ինչպիսին են բնապահպանությունը, կլիման եւ այլ արտաքին գործոններ։ Բայց եւ մարդու մարմնում կա «կարգավորումները փոխելու» հնարավարություն։ Մասնավորապես, FOXO3 երկարակեցության գենի ակտիվացման միջոցով։
Daily Mail-ի հոդվածում երկարակեցության գծով մասնագետ, դոկտոր Մոսլին պատմել է, որ մարդկային կյանքի տեւողությունը շատ բանով կախված է գենետիկայի եւ կենսակերպի համադրումից, ինչը հաստատել է հետազոտությունը, որին մասնակցել է ավելի քան 1 000 երկվորյակ Օկինավայի միջազգային համալսարանում։
Փորձագետները պարզել են. առողջական վիճակը եւ երկարակեցությունը 75 տոկոսով կախված են կենսակերպից եւ 25 տոկոսով՝ գեներից։ Բայց հասուն եւ տարեց տարիքում ավելի մեծ դեր են սկսում խաղալ գեները։ Այսպես, «երկարակեցության հատուկ գենը»՝ FOXO3, ունի ամեն մարդ։ Այն օգնում է իջեցնել քրոնիկական բորբոքումը, որն առաջ է բերում ծերունական խնդիրներ՝ սրտի հիվանդություններից մինչեւ դեմենցիա։
Ինչպե՞ս ակտիվացնել երկարակեցության գենը։ Դոկտոր Մոսլին նշել է հիմնական միջոցները՝ միջակայքային քաղց, ուժերի ներածին չափով, բայց մշտական ֆիզիկական վարժություններ, ավելի քիչ սթրեսներ, գրագետ սնունդ։
Ո՞ր կերակուրն է օպտիմալ կյանքը երկարացնելու համար։ Ցածր կալորիական դիետաները՝ հարուստ բանջարեղեններով եւ հակաօքսիդանտներով, խորհուրդ է տալիս Մոսլին։ Հատկապես օգտակար են կարմիր եւ մանուշակագույն մթերքները՝ ծովախեցգետինները, սաղմոնը, գունավոր մրգերն ու բանջարեղենները, այդ թվում՝ կարմրա-մանուշակագույն քաղցր կարտոֆիլը (բատատ)։ Դրանցում շատ են հակաօքսիդանտները, որոնք պաշտպանում են սրտի եւ անոթների հիվանդություններից։
