Ռուսաստանն առաջին անգամ օգտագործեց ОГАБ-1500 ծանր ավիառումբ. BILD

Ռուսաստանն առաջին անգամ օգտագործեց ОГАБ-1500 ծանր ավիառումբ Ուկրաինայի դեմ՝ հարձակվելով Սումիի վրա: Այս մասին գրում է BILD-ը:

Ռումբի հարվածից հետո երկինք 1 կմ բարձրությամբ ծխի ամպ է բարձրացել։

Ծավալային դետոնացիոն ռումբը թերմոբարիկ արկ է, որը թիրախին հարվածելուց մոտավորապես 10 մետր բարզր արձակում է դյուրավառ հեղուկ՝ աերոզոլի տեսքով և հրկիզում այն։ Առաջացած  բարձր ջերմության եւ հաջորդող հզոր հարվածային ալիքի պատճառով տվյալ հզորության ռումբին համապատասխանող շառավիղով ողջ մնալու հավանականությունը չնչին է անգամ պաշտպանված օբյեկտներում եւ զրահատեխնիկայի ներսում գտնվելիս: Նման մեկ ավիառումբը բավարար է ցանկացած ամրության պաշտպանական շրջանում մի քանի հարյուր մետրանոց ճեղքվածք առաջացնելու եւ ցամաքային ուժերի համար ճանապարհ բացելու համար:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ռուս զինվորականներն օգտագործել են ОГАБ-1500 ավիացիոն զինամթերք՝ հարվածելով ուկրաինական «Կրակեն» գումարտակի դիրքերին: Ըստ հաղորդագրության, սպանվել մինչև 300 ազգայնականներ։

Մինչ այս հայտնի էր ОГАБ-250-ի եւ ОГАБ-500-ի օգտագործման մասին: ОГАБ-1500-ի օգտագործումը նշանակում է, որ ռուսական կողմն էապես բարձրացնում է ռազմական խաղադրույքները:

Share This