Ռուսաստանին մնում է գրավել Ավդեևկայի մերձակա երկու գյուղ՝ օպերատիվ տարածք դուրս գալու համար. BILD

Ռուսաստանին մնում է գրավել Ավդեևկայի մերձակայքում գտնվող երկու գյուղ՝ օպերատիվ տարածք դուրս գալու համար, գրում է BILD-ը` ներկայացնելով քարտեզ:

Մինչ օրս ՌԴ ԶՈւ-ն այս հատվածում պաշտպանական գիծը ճեղքել է ամենուր, բացի Բերդիչիից և Սեմյոնովկայից։ Դրանց համար համառ մարտեր են ընթանում։

«Եթե Սեմյոնովկան ընկնի, ապա Ռուսաստանն իր ճանապարհին երկար ժամանակ բնակավայրեր չի ունենա, մինչև ուկրաինական դիմադրությունը նորից բարձրանա ինչ-որ տներում, նյութատեխնիկական կետերում և այլն», – ասում է գերմանական հրատարակության վերլուծաբան Ռոպկեն:

Իրականում վերլուծաբանը «մի փոքր» սխալվում է: Նախկա պահին Բերդիչիի մի փոքր հատված է մնում ուկրաինական ուժերի ձեռքը, թեեւ այն միգուցե արդենբ իսկ գրավված է: Ռուսական զորքերւ Սեմյոնովկայում են, որը շրջապատման ռիսկի պատճառով չի կարող դիմանալ Բերդիչիի անկման դեպքում: Սակայն դա ռուսական ուժերին օպերատիվ տարածք դուրս չի բերում: Բերդիչիից մի փոքր հյուսի-արեւելք կա եւս մեկ բնակավայր` Օչերյոտինոն, որը շատ ավելի կարեւոր դիրք ունի, եւ իրականում Բերդիչիի և Սեմյոնովկայի համառ պաշտպանությունը եւ այնտեղ բոլոր ռեզերվները նետելը ուկրաինական  բանակն անում է հենց Օչերյոտինո ռուսների մուտքը թույլ չտալու համար: Այդ բնակավայրի գրավման դեպքում արդեն ռուսական բանակի համար ոչ թե պարզապես խպերատիվ տարածք է բացվում, այլ կարող է փլուզվել ողջ Դոնեցքի մարզում ուկրաինական պաշտպանությունը:

Возможно, это изображение карта и текст

Share This