Ամերիկացի երգչուհի Լիզզոն հայտարարել է բեմից հեռանալու մասին
Գրեմմիի մրցանակակիր երգչուհի Լիզզոն (Lizzo) հայտարարել է, որ հեռանում է բեմից՝ արտաքին տեսքի հետ կապված ճնշման պատճառով։ Այս մասին նա մարտի 29-ին գրել է Instagram-ի իր էջում։
«Ես հոգնել եմ իմ կյանքում և համացանցում բոլորի կողմից քաշքշվելուց», – սկսել է նա իր հուզական հայտարարությունը: «Ես միայն ուզում եմ երաժշտություն ստեղծել, մարդկանց ուրախացնել և օգնել աշխարհին մի փոքր ավելի լավը դառնալ: Բայց սկսում եմ զգալ, որ աշխարհն ինձ չի ուզում: Ինձ վրա հարձակվում են մարդիկ, ովքեր ինձ չեն ճանաչում»,- հավելել է նա:
Լիզզոն դժգոհել է, որ հոգնել է իր արտաքինի մասին մշտական կատակներից և լրատվամիջոցների ստերից։
