Քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ «Արթմեդ» բժշկական կենտրոնում բուժվող իր եղբոր մահվան մեղավորը բժիշկն է
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Ժամը 18։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևանի բնակիչ 53-ամյա Վարդան Տ.-ն և հայտնել, որ մարտի 20-ին «Արթմեդ» բժշկական կենտրոնում իր եղբորը՝ 57-ամյա Անդրանիկ Տ.-ին վիրահատել են, իսկ 1 օր անց վերջինիս ինքնազգացողությունը վատացել է և նրան կրկին վիրահատել են, սակայն նա վիրահատությունից հետո նշված բժշկական կենտրոնում մահացել է «սրտի կանգ» ախտորոշմամբ:
Տեղում Վարդան Տ.-ն ոստիկաններին հայտնել է, որ իր եղբոր մահվան մեջ մեղադրում է նրան բուժող բժշկին` Աշոտ Ծ.-ին, քանի որ վերջինս սխալ բուժում է նշանակել և սխալ վիրահատություն կատարել:
Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ
