Ռուսական ստրատեգիական ավիացիան նոր հարձակում է իրականացրել. Օդեսան խավարի մեջ է
Ռուսական ստրատեգիական ավիացիան այս գիշեր կրկին ուղղվել է դեպի Ուկրաինա:
Լուսաբացից առաջ արդեն իսկ ֆիքսվել են մի շարք հարվածներ: Այդ թվում` հարձակվել են Օդեսայի տարածքում գտնվող էլեկտրակայանների վրա և հարվածել թիրախներին: Գրոհի էֆեկտիվության մասին է վկայում տեսանյութն Օդեսայից, որը ցույց է տալիս, թե ինչպես է ողջ քաղաքում միանգամից հոսանքն անջատվում:
