Ուկրաինացիներին թույլ են տալիս ամուսնանալ առցանց

Ուկրաինայի կառավարությունը հաստատել է տեսակապի միջոցով ամուսնությունների գրանցումը։ ԱՅն պետք է լինի «Դիա» կոչվող հավելվածի միջոցով։ Այս մասին գրում է Strana.ua-ն՝ հղում անելով հանրապետության փոխվարչապետ Միխայիլ Ֆեդորովին։

«Ուկրաինացիները կարող են ամուսնանալ հավելվածի միջոցով։ Սա հատկապես արդիական է զինվորականների ու այն զույգերի համար, որոնք պատերզմի պատճառով չեն կարողանում ամուսնանալ»,-հայտարարել է պաշտոնյան։

ՔԿԱԳ աշխատակիցը տեսահղումով կգրանցի ամուսնությունը, իսկ փաստաթղթերը կհաստատվեն էլեկտրոնային ստորագրությամբ։

«Սա առաջընթաց կլինի հանրային ծառայությունների ոլորտում, նման բան չկա աշխարհում ոչ մի տեղ», – ավելացրել է Ֆեդորովը: Նա չի հստակեցրել, թե երբ կսկսի աշխատել այս ծառայությունը։

Share This