Այսօր նշվում է աշխարհն առանց թափոնների օրը

Մարտի 30-ին նշվում է աշխարհն առանց թափոնների օրը։ ՄԱԿ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ, արտադրության ու մարդկանց սպառման ոչ ռացիոնալ մեթոդները տանում են մոլորակի կործանում։

Ամեն տարի տնային տնտեսությունները, փոքր ձեռնարկութունները, կոմունալ ծառայություն մատուցողներն արտադրում են 2.1-2.3 մլրդ տոննա կոշտ թափոններ՝ սկսած  ստվարաթղթից մինչև սնունդ ու պլաստմասե ապրանքներ։

Այսքանով հանդերձ թափոնների վերամշակումն իրականացվում  է ոչ պատշաճ ծավալներով, օրինակ, 2.7 մլրդ մարդ զրկված է այդ ծառայության հասանելիությունից։ Ճգնաժամը հաղթահարելու համար մարդկությունը պետք է շտապ քայլեր ձեռնարկի։

Այս օրը նշվում է երկրորդ անգամ։ Այն ընդգծում է թափոնների գլոբալ կառավարման ուժեղացման հրատապ անհրաժեշտությունը,  ինչպես նաև կայուն արտադրության և սպառման պրակտիկայի կարևորությունը:

Share This