Պուտինը չի ցանկանում բանակցություններ վարել. Գերմանիայի արտաքին գործերի նախարար
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը Funke մեդիա-խմբի հարցազրույցում հայտնել է, որ հույս չունի, թե պատերազմն Ուկրաինայում շուտ կավարտվի։
«Պուտինյան պատերազմի դաժանությունը սահման չունի»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի ցանկանում խաղաղ բանակցություններ վարել։
«Նա հստակ հասկացնում է, որ ռացիոնալ փաստարկներից եւ մարդկայնության արժեքներից հեռու է։ Եվ նա հաստատ չի ցանկանում բանակցություններ վարել»,- ասել է Բերբոքը։
Գերմանիայի արտգործնախարարը հայտնել է, որ Եվրոպան թույլ չի տա «պուտինյան անմարդկային կուրսին» վախեցնել մեզ։
«Որովհետեւ մենք կարող ենք հասնել խաղաղության եւ մարդկայնության Եվրոպայում միայն մեր ուժերով»,- ասել է նա։
