Ստամբուլում գազատարի վրա պայթյուն է տեղի ունեցել

Թուրքիայի Ստամբուլի հյուսիսում գազատարի պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին մարտի 2-ին հայտնել է NTV տեղական հեռուստաալիքը։

«Էլեկտրական մալուխների կարճ միացման պատճառով ստորգետնյա գազատարի տարածքում պայթյուն է տեղի ունեցել»,- ասվում է նյութում։

Հրշեջներին հաջողվել է 15 րոպեում մարել կրակը։
Դեպքից հետո միջադեպի տարածքում գազամատակարարումն ու էլեկտրաէներգիան դադարեցված է։

Share This