Փաշինյանը նոր զիջման է գնալու՝ հանուն սեփական իշխանության պահպանման

Ռուսական “Կոմերսանտ” պարբերականը գրում է, որ առաջիկայում Հայաստան կայցելի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Երեւանում կստորագրվի հայ-ռուսական համաձայնագիր, որով ռուսական կողմը իրավունք կստանա անարգել մուտք գործել արդեն իրավապայմանագրային ամրագրմամբ, Հայաստանում գործող, ամերիկյան փողերով ստեղծված կենսաբանական լաբորատորիաներ։ Վերջին շրջանում ռուսական վերնախավի ավելի բարյացակամ մոտեցումը Նոիկոլ Փաշինյանի ու գործող իշխանությունների հանդեպ, թերեւս պայմանավորված է այս հանգամանքով, քանի որ Սիրիայում ռուսական հովանու ներքո մարդասիրական զորակազմ ուղարկելուց հետո սա երկրորդ խոշոր զիջումը կլինի ռուսներին Փաշինյանի կողմից՝ հանուն իշխանության պահպանման։ Պարզ է, որ Փաշինյանը հասկանում է, որ աշխարհաքաղաքական ներկա դրությամբ ռուսները բավական լավ դիրքերում են ու հիմնական գեոպոլիտիկ ուժային կենտրոնին պետք է սիրաշահել աթոռին մնալու համար։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )