<<Իմ քայլականների>> ֆրակցիայի վերջին նիստն անհարթ չի անցել

Ինչպես հայտնի է, ԱԺ քառօրյայի ավարտից հետո իշխող քաղաքական մեծամասնության պառլամենտական ֆրակցիան շտապել էր կուսակցության գրասենյակ՝ ֆրակցիայի նիստ անցկացնելու։ Իշխանական պատգամավորները դա պարզաբանել են այն պրակտիկայով, որ ամեն քառօրյայի ավարտից հետո իրենք ի մի են բերում քառօրյան՝ ֆրակցիայի նիստում։ Եվ ահա, հայտնի է դարձել, որ ֆրակցիայի այդ նիստը այնքան էլ անհարթ չի անցել։ Մասնավորապես եղել են բազմաթիվ բացականեր նիստից, որոնց շարքում նաեւ այսպես կոչված «ըմբոստների» մեծ մասը, որոնք դիմում են գրել ֆրակցիայից դուրս գալու համար։ Նշենք, որ այդ դիմումները ֆրակցիայի ղեկավար Լիլիթ Մակունցը դեռեւս չի մակագրել՝ կամ վախենալով Նիկոլ Փաշինյանի արձագանքից, կամ էլ խուսափելով պատասխանատվությունից եւ դրա ողջ պատասխանատվությունը թողնելով հենց Փաշինյանի ուսերին։ Այդուհանդերձ, նույնիսկ իրենց դիմումների չմակագրվածությունը չի խանգարել, որպեսզի «ըմբոստների» մեծ մասը չներկայացնա նիստին, դրանով կրկին ցույց տալով, որ իրենց իրենց համարում են ֆրակցիայից դուրս եկածներ։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )