Թմրամիջոցների դեմ պայքարի շրջանակում անհրաժեշտության դեպքում կթեստավորենք նաև աշակերտներին. Վահե Ղազարյան

Թմրանյութի ապօրիի շրջանառությունը բոլորիս մտահոգում է։ Երեք օր առաջ 13 կգ թմրանյութ ենք հայտնաբերել՝ 5 կգ կրիստալ, հերոին, ափիոն ու հաշիշ»,-ասուլիսում ասաց ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։

Նա նշեց, որ հիմնականում տարածված է Երևանում և մոտակա մարզերում։

Վ.Ղազարյանը հայտնեց, որ թմրամիջոցների դեմ պայքարի նոր ռազմավարութուն են մշակում, որում ընդգրկված կլինեն նաև դպրոցները և բուհական համակարգը։

«Նախատեսում ենք այս տարի վերազինել մեր տեսալուսանկահարահանող էլեկտրոնային համակարգ ՊՈԱԿ-ը։ Նախատեսել ենք դպրոցներում և մերձակա տարածքներում տեղադրել տեսախցիկներ, որոնք խթան կհանդիսանա թմրամիջոցների դեմ պայքարի շրջանակում։

Անհրաժեշտության դեպքում կթեստավորենք նաև աշակերտներին»,- մանրամասնեց նախարարը։

Share This