Անկարան կդիմանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ճնշմանը․ թուրք պաշտոնյա

Թուրքական Vatan (Հայրենիք) կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը РИА Новости գործակալությանն ասել է, որ Անկարան, ելնելով սեփական շահերից, պետք է դիմադրի Արևմուտքի ճնշմանը՝ հակառուսական պատժամիջոցներ կիրառելու համար։

Թուրքիան և ԵՄ-ն տարբեր կարծիքներ ունեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ, սակայն հանրապետությունն այս հարցում «շրջանցում» չէ։ Այս մասին ավելի վաղ հայտարարել էր Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական, դեսպան Ակիֆ Չաղաթայ Քըլըչը։

«Թուրքիան, ելնելով իր շահերից, պետք է դիմադրի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ճնշմանը։ Դա անխուսափելի է, մեր «Հայրենիք» կուսակցությունը նույնպես փորձում է ուղղություն տալ այս հարցում։ Թուրքիայի տնտեսության ներկայիս մեծ խնդիրները հնարավոր է հաղթահարել միայն համագործակցության արդյունքում։ Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը։ Այս երեք երկրները Թուրքիայի ռազմավարական գործընկերներն են տնտեսության մեջ։Այդ երկրների դեմ պատժամիջոցները պատժամիջոցներ են Թուրքիայի դեմ»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Share This