Լիբանանում հիվանդանոցներին հանձնարարվել է պատրաստվել Իսրայելի հետ պատերազմին. Bloomberg

Լիբանանի իշխանությունները կարգադրել են մի շարք նախարարություններին և հիվանդանոցներին բարձր զգոնության մեջ լինել Իսրայելի հետ հնարավոր հակամարտության բռնկման դեպքում: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ պաշտոնյային։

«Լիբանանի կառավարությունը մի քանի նախարարությունների և հիվանդանոցների հանձնարարել է բարձր զգոնության մեջ լինել պատերազմի դեպքում»,- պաշտոնյայի խոսքը մեջբերում է գործակալությունը։

«Իսրայելում հռետորաբանությունը լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման դեմ դարձել է ավելի ռազմատենչ: Եվ կարծես թե ժամանակը սպառվում է դիվանագիտական ​​կարգավորման համար»,- գրում է Bloomberg-ը:

Share This