Լենինականի նշանավոր կանայք․ Սոֆյա Ագուլյան․ «Սոֆիկի բաղեր»

Սոֆյա Լիպարիտի Ագուլյաը ծնվել է 1909թ․ հոկտեմբերի 28-ին, Ալեքսանդրապոում։ Սովետական շրջանի ականավոր գիտնականներից էր, մասնագիտությամբ գյուղատնտես-այգեգործ։ 1953թ-ից՝ կենսաբանական գիտությունների թեկնածու
1931 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։
1935-1959 թվականներին՝ ՀԽՍՀ Խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության ԳՀԻ Լենինականի հենակետի, 1959-1979 թվականներին` պտուղների ընտրասերման և սորտափորձարկման բաժնի վարիչ։
Հատկանշական է, որ Լենինականում բացված այդ հենակետը մինչև հիմա շատ գյումրեցիներ հիշում են «Սոֆիկի բաղեր» անունով։ «Սոֆիկի բաղեր» կոչվող այգին գտնվել է ներկայիս ավտոկայանի տնակային ավանի տարածքում, այն գործել է մինչև 1988թ-ի երկրաշարժը։
Սոֆյա Ագուլյանի աշխատանքները վերաբերում են Հայաստանում պտղաբուծության զարգացման, պտղատու տեսակների սորտաուսումնասիրման, դրանց կենսաբանական առանձնահատկությունների, ցրտադիմացկունության, սորտափորձարկման և ընտրասերման խնդիրներին։
Փորձարկել է 19 սորտ` խնձորենու, տանձենու, սալորենու, հաղարջենու և ելակի, որից շրջանացվել է ելակի 4 սորտ՝ Լոռի, Ռուբինե, Լենինականի, Արևիկ։
Պարգևատրվել է բազմաթիվ շքանշաններով ու մոդալներով՝«Պատվո նշան» շքանշան (1959),ԽՍՀՄ ԺՏՆՑ փոքր (1954), մեծ արծաթե (1962), բրոնզե (1968) մեդալներ
ՀԽՍՀ Պետական մրցանակ (1979)։
Մահացել է Երևանում՝ 1992թվականին։
Share This