Սիրիական ընդդիմադիր «Սուվեյդա 24» լրատվամիջոցը տեսանյութ է հրապարակում Մոսկվայում ՌԴ զինված ուժերի հավաքագրման կենտրոններից մեկից, որտեղ մի խումբ սիրիացիներ և եգիպտացիներ ստանում են ռուսական բանակի համազգեստ՝ նախքան ուսումնամարզական հավաքակայան ուղարկելը` Հյուսիսային ռազմական շրջանի թիկունքի տարածք։
Ժամանելուց անմիջապես հետո կամավորները անցնում են զենքի հետ աշխատելու դասընթացներ, սովորում ռուսաց լեզվի հիմունքները և ստանում ռուսական անձնագրեր։
Ռուսական բանակին միացած սիրիացիներից մեկը Suwayda 24-ին պատմել է, որ տեսել է աֆղանների, հնդիկների և մի շարք արաբական և այլ երկրների քաղաքացիների, որոնք միացել են Ռուսաստանի զինված ուժերին։
Suwayda 24-ի աղբյուրները հայտնում են, որ հարյուրավոր սիրիացի մարտիկներ պատրաստվում են շուտով թռչել Ռուսաստան։
