Հնդկաստանը ներկայացրել է իր ստեղծած Ugram ինքնաձիգը

Հնդկաստանի Պաշտպանական հետազոտությունների կազմակերպությունը (DRDO) ներկայացրել է իր նոր Ugram («կատաղի», «մոլի») ինքնաձիգը, որը ստեղծվել է ռեկորդային ժամկետում՝ ընդամենը 100 օրում։ Ինչպես տեղեկացրել է NDTV հեռուստաալիքը, զենքը ստեղծել են DRDO-ի մեջ մտնող Սպառազինությունների գիտահետազոտական կենտրոնը եւ Dvipa Armor India ընկերությունը (տեղակայված է Հայդարաբադ քաղաքում)։

7,62 միլիմետր տրամաչափով ինքնաձիգը ստեղծվել է զինված ուժերի, ռազմականացված կազմավորումների եւ ոստիկանության օպերատիվ պահանջմունքների հաշվառմամբ։ Ugram-ն ունի մինչեւ 500 մետր կրակային արդյունավետ հեռավորություն, 20 փամփուշտի զինապաշար եւ կրակը վարում է ինչպես կրակահերթով, այնպես էլ մեկական ռեժիմով։

Share This